Կաֆուն մեկնաբանել է «Միլանի» խաղը ընթացիկ մրցաշրջանում

Բրազիլիայի հավաքականի և «Միլանի» նախկին պաշտպան Կաֆուն մեկնաբանել է «ռոսոներիների» խաղը Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։

««Միլանից» ավելին էի սպասում։ Բայց առջևում դեռ առաջնության կեսն է, կարծում եմ, որ թիմն ունակ է տիտղոսներ նվաճել։ Սա թիմ է, որը գիտի, թե ինչպես հաղթել։

«Միլանը» շատ լավ ֆուտբոլիստներ ունի։ Խոսքս վերաբերում է Լեաուին, Էրնանդեսին, Մորատային և այլոց։ Այս մրցաշրջանում նրանք արդեն հաղթանակներ են տարել Մադրիդի «Ռեալի» և Միլանի «Ինտերի» նկատմամբ»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Milan News-ը։

Միլանյան թիմը այժմ զբաղեցնում է Ա Սերիայի աղյուսակի ութերորդ տեղը։ «Ռոսոներիները» առաջատար «Ատալանտային» զիջում են 14 միավորով։