Հայտնի է, թե երբ Դավիդ Ալաբան կվերադառնա Մադրիդի «Ռեալի» հիմնական խմբի

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա պաշտպան Դավիդ Ալաբան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կսկսի մարզվել հիմնական թիմի հետ։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է ծնկի վնասվածքից և խմբի հետ մարզումները կսկսի դեկտեմբերի 30-ից։ Նշվում է, որ Ալաբան նախքան թիմ վերադառնալը ջանասիրաբար մարզվել է ինքնուրույն։

Հիշեցնենք, որ պաշտպանը խաչաձև կապանների վնասվածք էր ստացել 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։