Ջուդ Բելինգհեմը՝ Մադրիդի «Ռեալում» իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է իր թիմի հավակնությունների մասին։

«Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ»։ Ես պայմանագիր ունեմ աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբի հետ։ Հիմա ես խաղում եմ իմ կարիերայի լավագույն գործընկերների հետ։

Լավագույն մարզչական շտաբն այստեղ է։ Ուզում եմ էլ ավելի շատ հաղթել։ Մեկ տարվա ընթացքում հինգ տիտղոսը լավ է, բայց մենք կշարունակենք աշխատել և կշարունակենք ստեղծել «Ռեալի» պատմությունը»,- անգլիացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը անցկացրել է 14 հանդիպում։ 21-ամյա անգլիացին դարձել է վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: