«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հոլանդացին դեռ չի պայմանավորվել ակումբի հետ նոր աշխատանքային պայմանագրի շուրջ, այնուամենայնիվ, թվում է, որ կողմերը շուտով գործարք կկնքեն։
Ինչպես տեղեկացնում է TEAMtalk-ը, «Լիվերպուլը» վստահ է, որ կենտրոնական պաշտպանը նոր երկամյա պայմանագիր կկնքի: Վերջերս մամուլում լուրեր էին պտտվում Վիրջիլ վան Դեյկի նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց։
Այս մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը «կարմիրների» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։