Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» պաշտպանին

Ուկրաինայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա։ Այս մասին սոցցանցերում հայտնում է MARATON Sports-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 28-ամյա ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Ֆեներբախչեն» ։ Միևնույն ժամանակ, ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի արել «զինագործներին» Ալեքսանդրի տրանսֆերի վերաբերյալ։

Այս մրցաշրջանում Զինչենկոն պահեստայինների թվում է լոնդոնյան թիմում։ Ուկրաինացի պաշտպանը Պրեմիեր լիգայի վեց հանդիպման է մասնակցե։

Ալեքսանդրը «զինագործների» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։