Վինիսիուս Ժունիորը խոսել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու մասին:
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։
«Կրիշտիանու Ռոնալդուն Նեյմարի հետ միասին իմ կուռքն է։ Մեծ պատիվ է իմ երկու կուռքերի առաջ հաղթել մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և ընտանիքիս, ինչպես նաև «Ֆլամենգոյին», որը թույլ տվեց ինձ գալ ասպարեզ։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցում են ինձ։
Globe Soccer-ը մրցանակ է, որի դեմ ես երկար ժամանակ պայքարել եմ»,- ասել է Վինիսիուսը։