Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդը» համեմատել է ակվարիումի հետ։
«Պրեմիեր լիգան աշխարհի ամենաբարդ առաջնությունն է, բոլոր թիմերը լավն են, բոլորը պայքարում են, բոլոր խաղացողներն էլ ուժեղ են: Ֆուտբոլը փոխվել է, հեշտ հանդիպումներ այլեւս չկան։
Այս մասին խոսել եմ մեկուկես տարի առաջ և դեռ կխոսեմ. խնդիրը մարզիչների մեջ չէ։
Ես միշտ այս օրինակն եմ բերում՝ դա նման է ակվարիումի։ Եթե մեջը հիվանդ ձուկ կա, հանեք, խնդիրը լուծեք ու հետ դնեք, հետո նորից կհիվանդանա։ Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» նույն խնդիրն ունի։ Խնդիրը միայն մարզչի մեջ չէ, այն շատ ավելի մեծ է։
Ես 100 տոկոսով վստահ եմ, որ խնդիրը լուծված չէ։ Եթե դառնամ ակումբի սեփականատեր, ապա ամեն ինչ կուղղեմ ու կփոխեմ այն, ինչ հիմա վատ է»,- ասել է «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հարձակվողը։