Լամին Յամալը՝ «Բարսելոնայի» մարտավարության մասին

Լամին Յամալը բարձր է գնահատել «Բարսելոնայի» մարտավարության փոփոխությունները:

«Երկրպագուները հաճույքով են դիտում մեր խաղը: Մենք հարձակվում ենք ուղիղ։

Երբ ես գնդակն ընդունում եմ եզրում, 100%-ով միայնակ եմ, սահմանափակված չեմ շարժման ազատության առումով։

Միգուցե պաշտպանությունում մենք այնքան լավը չենք, ինչպես նախորդ տարիներին, բայց հարձակման առումով սա «Բարսայի» վերջին տարիների լավագույն տարբերակներից մեկն է»,- ասել է եզրային հարձակվողը ակումբային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: