«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է այն ճգնաժամը, որով անցնում է «Մանչեսթեր Սիթին»։
Հոլանդացի մասնագետի կարծիքով՝ Պրեմիեր լիգայի ցանկացած թիմ կարող է վատթարացող արդյունքների բախվել։
«Երկու ամիս առաջ մենք մեկ միավորով զիջում էինք «Մանչեսթեր Սիթիին»: Եթե դուք գործ ունեք վնասվածքների և որակազրկումների հետ, դա կարող է պատահել յուրաքանչյուր թիմի հետ»,- ասել է Սլոտը BBC-ին:
«Լիվերպուլը» գլխավորում է Անգլիայի առաջնությունը՝ 7 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Չելսիից» մեկ խաղ պակասով: «Մանչեսթեր Սիթին» յոթերորդ հորիզոնականում է։