Մարկուս Թյուրամը խոսել է հոր ազգանվան ճնշման մասին։
Լիլիան Թուրամը «Յուվենտուսի», «Բարսելոնայի», «Մոնակոյի» և «Պարմայի» նախկին պաշտպանն է, և Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
«Երբեմն դժվար է լինել Լիլիան Թյուրամի որդին։ Հայրս ինձ պատրաստել է և ասել․ «Քեզ ազգանունով կդատեն, կասեն, որ դու այնտեղ ես միայն նրա համար, որ իմ տղան ես»։
Երբ ես երեխա էի, ատում էի լսել, թե ինչպես են այն տղաների ծնողները, որոնց հետ խաղում էի, վատ բաներ ասում: Ես այսպես պատասխանեցի մի անգամ՝ «Լսեք, եթե ես գոլ եմ խփում, դա այն պատճառով չէ, որ հակառակորդ դարպասապահը հեռանում է, որպեսզի թույլ տա Լիլիանի որդուն գոլ խփել»,- ասել է «Ինտերի» և Ֆրանսիայի հարձակվողը։