«Մոնակոյի» կիսապաշտպան Մագնես Ակլիուշը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբում։ Այս մասին հայտնում է Caught Offside պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: «Մոնակոյում» չեն ծրագրում վաճառել խաղացողին 60 միլիոն եվրոյից պակաս գնով։
Ակլիուշի աշխատանքային պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: 2024/2025 մրցաշրջանի առաջին կեսում կիսապաշտպանը Լիգա 1-ում անցկացրել է 15 հանդիպում։
Մագնեսը դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։