Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, իսկ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 24 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Ի դեպ, «Պրոֆֆուտբոլը» տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկել է ֆուտբոլիստների հենց նույն դասավորվածությամբ.

1. Հենրիխ Մխիթարյան – «Ինտեր» (Իտալիա)
2. Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
3. Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)