Յապ Ստամ․ «Նա կարող է արժենալ 200 միլիոն ֆունտ, եթե շարունակի այսպես խաղալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Յապ Ստամը կցանկանար թիմում տեսնել Քոուլ Պալմերին։

Նախկինում «Չելսիի» խաղացողը խոստովանել էր, որ մանուկ հասակում երկրպագել է «կարմիր սատանաներին»։

«Հրաշալի կլիներ Պալմերին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա հավանաբար կցանկանար, որ դա տեղի ունենար, քանի որ նա ակումբի երկրպագու է:

Նա կարող է արժենալ 200 միլիոն ֆունտ, եթե շարունակի այսպես խաղալ»,- SportLens-ին ասել է Ստամը:

2024/2025 մրցաշրջանում Քոուլ Պալմերը անցկացրել է 19 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում իր գործընկերներին։