Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» գրեթե ավարտել է 28-ամյա գերմանացու գործարքը: Հաղորդվում է, որ Տայի տրանսֆերը կարող է կայանալ արդեն հունվարին։
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 25 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Տայի գործող աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ գերմանացու արժեքը կազմում է 30 մլն եվրո։