Կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում թիմում պահել բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեին, այս մասին հաղորդում է DIario Sport-ը։
««Բարսելոնան» որոշել է վաճառել Վիտոր Ռոկեին։ Նա ակումբում ապագա չունի», հաղորդում է պարբերականը։
Հիշեցնենք, որ բրազիլացին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ «Բետիսը» Ռոկեին վարձակալել էր «Բարսելոնայից» այս տարվա օգոստոսի վերջին։
Հայտնի Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 30 մլն եվրո։ Ռոկեի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը: