«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Էվերթոնի» դեմ Անգլիայի առաջնության առաջիկա հանդիպումը։
«Մենք պետք է վերադառնանք ավելի լավ մարզավիճակի: Ժամանակ կպահանջվի։ Մենք պետք է հնարավորինս արագ արդյունքի հասնենք։ Մենք դիմակայում ենք «Էվերթոնին», և նրանք լավ մրազվիճակում են։ Դա են վկայում նրանց արդյունքներն ու ելույթները»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթի»-«Էվերթոն» հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 16:30-ին: