«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆրանսիացին կարող է լքել փարիզյան թիմի ճամբարը։ Sky Sports DE-ին հայտնի է դարձել, որ Կոլո-Մուանիի նկատմամբ վերջին շրջանում լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել «Տոտենհեմը»:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հարձակվողի համար կպայքարի «Մանչեսթեր Յունայթեդի» և մի շարք այլ ակումբների հետ։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտավորապես 109 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կոլո-Մուանին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։