Կատալոնական «Բրսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն անդրադարձել է «ՌԲ Լայպցիգից» «Բարսելոնա» վերադառնալուն։
«Երբ իմացա, որ կարող եմ վերադառնալ, չէի ուզում մտածել այլ բանի մասին։ Ես շնորհակալ եմ Զագրեբի «Դինամոյին» և «Լայպցիգին», որ օգնեցին ինձ աճել, զարգանալ։
Միաժամանակ կարող եմ ասել, որ տուն վերադառնալն իմ առաջնահերթությունն էր, այդ իսկ պատճառով միանգամից ընդունեցի այս որոշումը», – ասել է իսպանացի կիսապաշտպանը։