«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը պայմանագրի ավարտից հետո կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։ Այս մասին հայտնում է To The Lane and Back-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» դիտարկում է 32-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակը 2025 թվականի ամռանը, երբ ավարտվի Սոնի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ։
Հիշեցնենք, որ Սոնը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2015 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 20 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել յոթ գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։