«Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կողմնորոշվել է իր ապագայի հարցում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, կիսապաշտպանը որոշել է մնալ իտալական թիմում գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի շնորհիվ։ Լեանդրոն կարող է նոր աշխատանքային պայմանագիր կնքել հռոմեացիների հետ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Պարեդեսը հռոմեական թիմի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։