Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ «Բլաուգրանան» դիտարկում է միանգամից հինգ եզրային հարձակվողների։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը համարվում է իսպանական գրանդի առաջնահերթ տարբերակը։
Այլընտրանքային տարբերակների թվում են Խվիչա Կվարացխելիան (Նապոլի), Մարկուս Ռեշֆորդը (Մանչեսթեր Յունայթեդ), Ռաֆայել Լեաուն (Միլան) և Քրիստոֆեր Նկունկուն (Չելսի)։
«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը վաստակել է 38 միավոր և երեք միավորով հետ է մնում առաջին տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոյից»։