Goal․ 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը

Բրիտանական ֆուտբոլային հայտնի Goal.com կայքը ներկայացրել է այն ֆուտբոլիստների թարմացված վարկանիշային աղյուսակը, ովքեր ներկայումս հանդիսանում են 2025 թվականի «Ոսկե գնդակի» նվաճման գլխավոր հավակնորդները։

Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան։

2025 թվականի «Ոսկե գնդակի» լավագույն 10 հավակնորդները՝ ըստ Goal.com-ի.

1. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ),

2. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ),

3. Ռաֆինյա (Բարսելոնա),

4. Ջամալ Մուսիալա (Բավարիա),

5. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա),

6. Լամին Յամալ (Բարսելոնա),

7. Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ),

8. Հարի Քեյն (Բավարիա),

9. Քոուլ Պալմեր (Չելսի),

10. Ֆլորիան Վիրց (Բայեր)։

Հիշեցնենք, որ 2024 թվականի «Ոսկե գնդակը» նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։