Կոդի Գակպո. «Հուսով եմ՝ մենք դեռ երկար կխաղանք միասին»

«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն խոսել է վինգեր Մոհամեդ Սալահի մասին։

«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Սալահից, յուրահատուկ բան է։ Խփած գոլերի քանակը, գոլային փոխանցումները, շանսերը, որոնք նա ստեղծում է իր թիմակիցների համար, այդ թվում՝ ինձ. Սալահը այս ամենն անում է ամենաբարձր մակարդակով։

Հուսով եմ՝ մենք դեռ երկար կխաղանք միասին։ Մենք բախտավոր ենք, որ ունենք նման ֆուտբոլիստ, մենք հպարտ ենք, որ Սալահի խաղընկերներն ենք և փորձում ենք նրան ավելի լավը դարձնել»,- Գակպոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Այս մրցաշրջանում 32-ամյա Սալահը «Լիվերպուլի» կազմում 24 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։