«Թոթենհեմի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Հյոն Մին Սոնի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան թիմը պատրաստվում է ակտիվացնել աշխատանքային պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակը։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում 32-ամյա կորեացի հարձակվողը «Թոթենհեմի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։