«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը խոսել է իր թիմակից Քոուլ Պալմերի մասին։
«Պալմերը անհավանական լավն է, ես նրան տեսնում եմ ամեն օր մարզումների ժամանակ։ Քոուլը շատ համեստ տղա է, ով շատ է աշխատում։ Պալմերը ֆուտբոլային որակների հիանալի հավաքածու ունի։ Նա, Հոլանդը ու Սալահը Պրեմիեր Լիգայի լավագույն 3 ֆուտբոլիստների թվում են»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 22-ամյա Պալմերը «Չելսիի» գլխավոր աստղն է այս մրցաշրջանում, անգլիական ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Անգլիացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։