«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», հայտնվել է «Թոթենհեմի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Relevo-ն, լոնդոնյան ակումբն ակտիվորեն հետևում է 19-ամյա բրազիլացու հաջողություններին իսպանական «Բետիսում»։ Հիշեցնենք, որ «Բետիսը» Ռոկեին վարձակալել էր «Բարսելոնայից» այս տարվա օգոստոսի վերջին։
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ռոկեի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 30 մլն եվրո։