«Նա չէր ցանկանում զբաղեցնել Մեսսիի տեղը». Նեյմարի հայրը պատմել է որդու՝ ՊՍԺ տեղափոխվելու մասին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարի հայրը խոսել է 2017 թվականին որդու՝ ՊՍԺ տեղափոխվելու պատճառների մասին։

«ՊՍԺ տեղափոխությունը նրա որոշումն էր, նա ցանկանում էր փոխել դեկորացիաները։ Այն ժամանակ մենք շատ ծանր իրավիճակում էինք «Բարսելոնայում», քանի որ չգիտեինք, թե ինչ է մտածում սպորտի ղեկավարությունը։ Թվում էր, թե ակումբը ցանկանում էր, որ նա զբաղեցնի Մեսսիի տեղը, իսկ Նեյմարը չէր ցանկանում դա։

Նա որոշեց հեռանալ, չնայած ես ցանկանում էի, որ տղաս մնար «Բարսելոնայում»։ Մինչեւ վերջին օրերը փորձում էինք պահել նրան։ Բայց նա հեռացավ, քանի որ չէր ցանկանում զբաղեցնել Մեսսիի տեղը և դառնալ «Բարսելոնայի» գլխավոր աստղը»,- ասել է Նեյմարի հայրը Jota Jota Podcast-ին։