Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ատալանտայի» 25-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Էդերսոնի նկատմամբ, ում իտալական որոշ լրատվամիջոցներ անվանում են «նոր Կազեմիրո»։ Այս մասին հայտնում է Defense Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը երկար ժամանակ հետևել է ֆուտբոլիստին և նրա մասին մանրամասն հաղորդումներ ունի։ Ընդգծվում է, որ «Ատալանտան» կարող է բաց թողնել Էդերսոնին 60 միլիոն եվրոյի դիմաց։ Բրազիլացի կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Այս մրցաշրջանում Էդերսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։