Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կարող էր հայտնվել «Մանչեսթեր Սիթիում» 2024 թվականի ամռանը։
Ինչպես հայտնում է Relevo-ն, բրազիլացին շատ շահավետ առաջարկ է ունեցել «քաղաքայիններից», սակայն որոշել է հրաժարվել դրանից։
Ակումբն իր հերթին նույնպես մտադիր չէր բաց թողնել բրազիլացուն։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։