Արգենտինայի հավաքականի լեգենդ, նախկին դարպասապահ Ուգո Գատտին իր վերաբերմունքն է արտահայտել հարձակվող Լիոնել Մեսսիի խաղին։
«Ինձ դուր չի գալիս Մեսսին։ Ես տեսա նրան «Բարսելոնայում», որտեղ նրան սուլում էին ամեն ինչի համար, որտեղ նրան ոչ ոք հարված չէր հասցնում, որտեղ մեծ թիմ էր խաղում նրա համար։
Նա կարող է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, բայց այդ ժամանակ Արգենտինան կունենա մեկ ֆուտբոլիստ պակաս։ Այսօր Արգենտինան ունի մեկ ֆուտբոլիստ պակաս, քանի որ Մեսսին Ամերիկայում խաղում է գյուղական ֆուտբոլ։
Եթե վերցնես Կրիշտիանուին, նա սահմանափակ է, բայց ֆենոմեն։ Սահմանափակված Կրիշտիանուն ավելի լավն է, քան Մեսսին։ Իսկ նա սահմանափակ է, քանի որ չուներ Մեսսիի պայմանները, բայց չնայած դրան նա խաղաց աշխարհի լավագույն թիմերում։ Որտե՞ղ է խաղացել Մեսսին։ «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում։ Մեսսին իրեն չի ստիպել խաղալ այլ թիմերում, այլ երկրներում»,- Գատտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։