Մադրիդի «Ռեալը» թույլ չի տա կիսապաշտպանին լքել ակումբը այս ձմռանը

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» թույլ չի տա 28-ամյա ֆուտբոլիստին գնալ «Բետիս», որը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում իսպանացու նկատմամբ։

Նշվում է, որ «Բետիսը» միջոցներ չունի հունվարին լիարժեք տրանսֆերն ավարտելու համար։ Այս մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է 15 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և արդյունավետ չի եղել։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Սեբալյոսի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է չորս միլիոն եվրո: