«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժոաո Կանսելուն, ով հանդես է գալիս «Ալ-Հիլալում», նոր լուսանկար է հրապարակել սոցցանցի իր էջում։
Նկարում 30-ամյա պորտուգալացին կանգնած է «Բարսելոնայի» համազգեստով, որտեղ վարձավճարով անցկացրել է նախորդ մրցաշրջանը։ Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում էր թիմում պահել Կանսելուին ամռանը, սակայն չհաջողվեց պայմանավորվել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հարկ է նշել, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Կանսելուի՝ «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին։ Սակայն նման տեղափոխության հավանականությունը դեռ հայտնի չէ։
Պաշտպանի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ, որի կազմում նա հանդես է գալիս օգոստոսից, նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: