«Մանչեսթեր Յունայթեդը» չեղարկել է իր անձնակազմի սուրբծննդյան խնջույքը

«Մանչեսթեր Յունայթեդը», որը գտնվում է անկայունության մեջ, չեղարկել է իր անձնակազմի սուրբծննդյան խնջույքը։ Այս լուրը կիսում է The Athletic-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, այս քայլը ընդհանուր դժգոհություն է առաջացրել ակումբում։ Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ 250 հազար ֆունտ է խնայել՝ չեղարկելով Սուրբ Ծննդյան միջոցառումը:

Նշվում է, որ այս պատճառով ակումբի որոշ աշխատակիցներ արդեն աշխատանք են փնտրում այլուր։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ Սուրբ Ծնունդը նշում է մրցաշարային աղյուսակի ցածր հատվածում:

Ակումբը անցած շաբաթավերջին «Բորնմութից» կրած պարտությունից հետո (0:3) 13-րդ տեղում է։