Էնցո Ֆերնանդեսը հիշել է «Բենֆիկայից» տեղափոխվելուց հետո առաջին վեց ամիսները

«Չելսիի» առաջատարներից Էնցո Ֆերնանդեսը հիշել է ակումբի ճամբարում իր ելույթը Լիսաբոնի «Բենֆիկայից» տեղափոխվելուց հետո առաջին վեց ամիսների ընթացքում։

«Երբ ես եկա, այստեղ առաջին վեց ամիսները շատ դժվար էին. մարզիչներ փոխվեցին, ակումբում ամեն ինչ այնքան էլ լավ չէր ընթանում, վնասվածքներ կային: Ես կարողացա հաղթահարել դրանք, և այդ ժամանակից ի վեր մենք լավ ենք գործում։

Ես փորձեցի պատասխանատվությամբ վերաբերվել դրան: Ես դժգոհ էի խաղադաշտում ցուցադրածիցս, հետո վնասվածք ստացա, շատ վատ բաներ տեղի ունեցան, փորձեցի առաջ գնալ, բայց այսօր ինձ շատ լավ եմ զգում, թիմը նույնպես, և հույս ունենք, որ կշարունակենք նույնը ոգով»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Ֆերնանդեսը «Չելսիին» է միացել 2023 թվականի ձմռանը՝ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունից հետո։ Ֆուտբոլիստը արժեցել է ռեկորդային 121 միլիոն եվրո: Արգենտինացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը։