«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագայի վերաբերյալ հարցին։
«Ռեշֆորդին դուրս թողնելն իմ որոշումն է: Նա ցանկանում է խաղալ, փորձում է ամեն բան անել: Բայց սա իմ որոշումն է, միայն իմը։
Ես ամեն ինչ անում եմ իմ ձևով, և դա հաջողության հասնելու միակ ճանապարհն է, որը ես գիտեմ: Եթե ես դա չանեմ, ես ինձ կկորցնեմ»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 27-ամյա Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: