Հայտնի է, թե որ ակումբում կարող է կարիերան շարունակել Մարկուս Ռեշֆորդը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Ֆեներբախչեն» ուշադիր հետևում է ֆուտբոլիստի իրավիճակին «կարմիր սատանաների» ճամբարում։ Հստակեցվում է, որ ակումբը դեռևս բանակցություններ չի վարել Ռեշֆորդի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին մի քանի հանդիպումները գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի որոշմամբ։ Հարձակվողի գործող պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո: