«Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դեռ կարող է տեղափոխվել «Բավարիա»:
Ինչպես հաղորդում է Sky Sport DE-ն, «Բավարիան» տեղյակ է, որ Վիրցի և «Բայերի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դրական նոտայով են ընթանում, բայց դեռ ոչինչ չի ստորագրվել:
Հաղորդվում է, որ քանի դեռ Վիրցը չի երկարաձգել պայմանագիրը Լևերկուզենի հետ, «Բավարիան» կփորձի պայմանագիր կնքել 21-ամյա կիսապաշտպանի հետ։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 25 խաղում, դարձել 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ Վիրցի արժեքը կազմում է 140 մլն եվրո։