Հարձակվող Էնդրիկը «Ռեալում» քիչ խաղաժամանակ է ստանում, իսկ մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում 18-ամյա բրազիլացու՝ վարձավճարով հնարավոր հեռանալու մասին։
Ինչպես իր էջերում հայտնում է TodoFichajes-ը, «Լաս Պալմասը» կապ է հաստատել մադրիդյան ակումբի հետ՝ Էնդրիկի հնարավոր վարձակալության վերաբերյալ։ Ակումբը ի պատասխան մերժում չի լսել:
Մադրիդում ցանկանում են սպասել մինչև հունվարի կեսերը, նախքան երիտասարդ հարձակվողի վերաբերյալ որոշում կայացնելը: 2024/2025 մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 15 խաղի, որոնցում խփել է երկու գոլ և մեկ գոլային փոխանցում կատարել թիմակցին։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստացել էր, որ 2025 թվականին Էնդրիկը ավելի շատ հնարավորություններ կունենա իրեն դրսևորելու։