«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին իր մեկնաբանություններով։
«Իհարկե, Էրլինգը մեզ համար շատ կարևոր է։ Մենք կփորձենք առավելագույնս անել նրան ավելի լավ օգտագործելու համար: Հիմա սա մեր խնդիրներից մեկն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 24 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել 18 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Էվերթոնին»: