Լուիս Դիասը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Տեղեկություններ են հայտնվել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի ապագայի մասին։

Ինչպես հայտնում է Sky Sport DE-ն, 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը, չնայած մամուլում շրջանառվող բազմաթիվ ասեկոսեներին։ Ներկայումս Դիասը բանակցություններ չի վարում այլ թիմերի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կոլումբիացին խնդրում է «Լիվերպուլի» ղեկավարությանը բաց թողնել իրեն «Բարսելոնա»։

Ընթացիկ մրցաշրջանում Դիասը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դառնալով՝ 11 գոլի երեք գոլային փոխանցման հեղինակ։ Դիասի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։