Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնի է դարձել Mirror Football-ին, 28-ամյա գերմանացի վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը», «Չելսին» և «Բարսելոնան»։
Միևնույն ժամանակ, Սանեի համար պայքարում առաջատարը կատալոնական ակումբն է, քանի որ ֆուտբոլիստը հատուկ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։
Սանեի աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։