Իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի երկարաժամկետ ծրագրերի մեջ չի մտնում: 23-ամյա ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Չելսին» և «Նյուքասլը», կպայքարեն ֆուտբոլիստի համար։ «Բարսելոնան» պատրաստ է Գարսիային վաճառել մոտավորապես 25 միլիոն եվրոյով:
Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Գարսիան մասնակցել է 13 պաշտոնական հանդիպման, որոնցում մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: