«Պարի Սեն Ժերմենը» կարող է վաճառել թիմի հարձակվող Մարկո Ասենսիոյին:
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ն պատրաստ է հունվարին քննարկել Ասենսիոյի համար առաջարկները: 28-ամյա ֆուտբոլիստը կորցրել է տեղը փարիզցիների մեկնարկային կազմում, ինչի պատճառով կրկին ակտուալ է դարձել ակումբում նրա շարունակական մնալու հարցը։
Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 մլն եվրո։