Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին պատասխանել է «Միլանի» և «Ռոմայի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։
«Դեռ ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել, բայց ինչ-որ բան տեղի կունենա, դա պարզապես ժամանակի հարց է»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Մանչինիի վերջին աշխատանքը Սաուդյան Արաբիայի հավաքականն էր, որը մարզիչը հեռացավ հոկտեմբերի 24-ին։
Հաղորդվում էր, որ իտալացին լքել է Սաուդյան Արաբիայի հավաքականի մարզչի պաշտոնը անբավարար արդյունքների, ինչպես նաև մարզչի և թիմի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով։