Ռուբեն Ամորիմ․ «Մեզ իսկապես պետք է այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դեռ կարող է օգտակար լինել թիմին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի մարզիչը հույս չի դնում անգլիացու վրա, քանի որ վերջին երեք հանդիպումներում նա չի ընդգրկվել թիմի հայտացուցակում։

«Մեզ իսկապես պետք է այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստ, ինչպիսին Մարկուսն է: Հիմա իմ ջանքերն ուղղված են նրան ավելի լավը դարձնելուն։

Այս պահին ես կենտրոնանում եմ միայն այն ամենի վրա, ինչ տեսնում եմ խաղադաշտում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում The Sun-ը: