Արդա Գյուլերը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը լավագույնն է ճանաչվել մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստների կատեգորիայում։
Դեկտեմբերին նա Իսպանիայի առաջնությունում դարձել է գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակի մյուս հավակնորդներն էին Լամին Յամալը (Բարսելոնա), Ֆաբիո Սիլվան (Լաս Պալմաս), Հոն Արամբուրուն (Սոսյեդադ) և Իլայս Մորիբան (Սելտա):