Կատալոնական «Բարսելոնան» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ։
Ինչպես հայտնի է դարձել TEAMtalk-ին, «Բարսելոնայի» ղեկավարությունը կփորձի պայմանագիր կնքել 27-ամյա ֆուտբոլիստի հետ՝ գործարքում ներառելով իրենց աշակերտ Անսու Ֆատիին։
Նախկինում հաղորդվում էր, որ Ֆատին չի հանգստանա Իսպանիայի առաջնությունում ընդմիջման ժամանակ, ֆուտբոլիստը նախատեսում է լրացուցիչ աշխատել և լավ մարզավիճակ ձեռք բերել մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի որոշմամբ բաց է թողել վերջին երեք հանդիպումները։
Transfermarkt-ի համաձայն՝ Ռեշֆորդը գնահատվում է 55 միլիոն եվրո: Միաժամանակ Ֆատիի գինը 15 մլն եվրո է։