Դանի Օլմոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե կատալոնական ակումբին չհաջողվի գրանցել Օլմոյին մրցաշրջանի երկրորդ հատվածում, ապա կիսապաշտպանը կկարողանա անվճար հեռանալ թիմից։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Ատլետիկը», «Ատլետիկոն» և «Սևիլիան» ճնշում են գործադրում Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի վրա, որպեսզի Լա Լիգան թույլ չտա գրանցել Օլմոյին:

Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Օլմոյի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: