«Վալենսիան» Ռուբեն Բարախային հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից

«Վալենսիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է Ռուբեն Բարախայից բաժանվելու որոշման մասին։

«Չղջիկների» լեգենդը թիմի գլխավոր մարզիչն է 2023 թվականի փետրվարից։ Այս ընթացքում թիմն անցկացրել է 78 պաշտոնական հանդիպում, որոնցում տոնել է 26 հաղթանակ, 20 ոչ-ոքի և 32 պարտություն։

Ռուբեն Բարախայի համար «Վալենսիայում» վերջին խաղը եղել է «Ալավեսի» դեմ, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

«Չղջիկները» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում են։ «Վալենսիան» շնորհակալություն է հայտնել Ռուբեն Բարախային կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան ապագայում։