«Միլանի» սեփականատերը հայտնել է, թե ինչու ակումբը Սանդրո Տոնալիին վաճառեց «Նյուքասլին»

«Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն բացատրել է, թե ինչու է ակումբը վաճառել Սանդրո Տոնալիին «Նյուքասլին»։

«Մենք վաճառեցինք նրան,քանի որ ստացանք հիանալի առաջարկ և գնահատեցինք ռիսկերն ու հնարավոր օգուտները:

Մենք տրանսֆերի համար ստացանք 70 միլիոն եվրո, գումարած 10 միլիոն բոնուսներ՝ ամենաբարձր ցուցանիշը Սերիա Ա-ի պատմության մեջ: Եվ այս վաճառքի շնորհիվ մենք գնեցինք վեց նոր ֆուտբոլիստների և ամբողջովին թարմացրինք թիմը», – ասել է միլանյան ակումբի սեփականատերը։